Apple-ը հայտնաբերել և արգելափակել է OS-X ՕՀ-ի համար գրված նոր տրոյան

Intego տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող ընկերությունը վերջերս նոր վիրուսային ծրագիր է հայտնաբերել՝ ուղղված OS-X օգտագործողներին, որը կոչվում է OSX/Leverage.A: Սա կարծես թե «Սիրիական Էլեկտրոնային բանակ» անունը կրող հաքերային խմբավորման կողմից գրված և կառավարվող մեկ այլ «Տրոյանական ձի» է: Այնուամենայնիվ, Apple-ին հաջողվել է արգելափակել տրոյանի գործարկումը XProtect հավելվածի վերջին թարմացման շնորհիվ՝ դրա հայտնաբերումից ընդհամենը մի քանի օր անց:

Վնասակար ծրագիրը տարածում էր մի հավելված, որը իրենից ներկայացնում է համբուրվող զույգի պատկեր՝ կադր “Leverage” հեռուստաշուից, որից էլ ստացել է իր անունը:

Ծրագրի տեղադրման ժամանակ բացվում էր նկարը Apple-ի դիտման ծրագրի միջոցով, սակայն այդ ընթացքում տեղադրվում էր իսկական տրոյանը: Տեղադրումից հետո ծրագիրն աշխատում էր ինչպես անձնական ինֆորմացիա գողացող դասական ծրագիր, ինչպես նաև ներբեռնում էր նկար, որը նույնականացվում է «Սիրիական Էլեկտրոնային բանակ»-ի հետ:

Նպանատիպ վնասակար ծրագրերից խուսափելու համար Apple ընկերությունը խորհուրդ է տալիս չօգտվել անհայտ աղբյուրներից ներբեռնված հավելվածներից և օգտագործել միայն պաշտոնական կայքի ոչ շատ նոր և վստահելի ծրագրերը:

Աղբյուր՝ cnet.com