Ցանցում տարածվել է Nokia Lumia 929 սմարթֆոնի լուսանկարը

Այսօր Twitter սոցիալական ցանցի @evleaks անունով օգտատիրոջ շնորհիվ ցանցում է հայտնվել Nokia ընկերության երկար սպասված Lumia 929 մոդելի նոր սմարթֆոնի լուսանկարը:

Ըստ աղբյուրի տեղեկատվության, սմարթֆոնը կունենա պոլիկարբոնատից պատրաստված կաղապար, 5 դյույմանոց էկրան՝ Full HD թույլատվությամբ: Բացի դրանից, սմարթֆոնը համատեղելի է լինելու 4-րդ սերնդի LTE ցանցերի հետ, ունենալու է 20 փիքսել Pure View տեսախցիկ Carl Zeiss օպտիկայով և կրկնակի լուսադիոդային լուսարձակմամբ: Lumia 929-ը աշխատելու է Windows 8 GDR3 օպերացիոն համակարգով:

Այլ մանրամասներ սմարթֆոնի տեխնիկական տվյալների, շնորհանդեսի և գնի մասին դեռ չկան: Ամենայն հավանականությամբ հեռախոսը կներկայացնեն մինչև աշնան վերջ: