«Ռոստելեկոմ»-ը գործարկեց նոր սերնդի հեռուստատեսություն

Այսօր գործարկվել է «Ռոստելեկոմ» ընկերության նոր սերնդի հեռուստատեսությունը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ընկերությունը ներկայացրեց և ցուցադրեց նոր սերնդի հեռուստատեսությունը:
«Ռոստելեկոմ»-ի հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնզ» ընկերության հետ համատեղ: «Հիբրիդ Սոլյուշնզ»-ի հիմնադրի խոսքով այս համագործակցությունը մեծապես կնպաստի հեռուստատեսության որակյալ և նորարարական ծառայությունների հասանելիության ապահովմանը ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում:
Բոլոր ցանկացողները սկսած սեպտեմբերի 23-ից կարող են դիմել ընկերության վաճառքի և սպասարկման սրահներ տեղում փորձելու և գնելու համար: «Ռոստելեկոմ»-ի  հեռուստատեսությունն ընձեռում է հետևյալ հնարավորությունները և ոչ միայն՝

— Մինչև 135 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն

— 3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 և 120 հեռուստաալիքներով

—  Հիմնական փաթեթներին առանձին հեռուստաալիքների ավելացման հնարավորություն

— Թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն

—  Յուրաքանչյուր օգտատիրոջ համար պրոֆիլի ստեղծում և/կամ փոփոխում

—  Յուրաքանչյուր պրոֆիլի համար սահմանափակման լայն հնարավորություններ՝ ըստ յուրաքանչյուր հեռուստաալիքի, ֆիլմերի ձեռքբերման, տևողության, տարիքային սահմանափակման, դրամական չափի

—  Պրոֆիլների միջև արագ անցում

—  Օնլայն տեսավարձույթ (VoD)

—  Ընկերներին ֆիլմերի նվիրման և իրենց հետ կիսվելու հնարավորություն

— Հեռուստաալիքների ինքնուրույն դասակարգման հնարավորություն

—  Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի

—  Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV)

—  Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV)

— Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG)

—  Հեռուստատեսության ցանկացած բաժնից մեկ այլ բաժին արագ անցնելու հնարավորություն

—  Ծառայությունների կառավարում

—  USB սարքավորումների միացում, USB ֆլեշ-կրիչներից նկարների դիտում

— Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով

—  Եղանակի տեսություն

—  Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկատվություն

—  Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից

—  Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում: