Այուսհետ Mail.ru Group-ի կայքերը Հայաստանում կաշխատեն 7 անգամ ավելի արագ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն` հանդես գալով «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, վերջերս Հայաստանում ներդրեց նաև CDN (Content delivery network) համակարգը, որն իրենից ներկայացնում է բովանդակության փոխանցման  ցանց “Mail.ru Group”-ի ռեսուրսների համար:

Շնորհիվ «Ռոստելեկոմ»-ի ենթակառուցվածքներում իրականացված ներդրումների՝ “Mail.Ru Group”-ի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Փոստը, Odnoklassniki.ru-ն և այլ ծառայություններ յոթ անգամ ավելի արագ են փոխանցվում օգտագործողներին: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեցին «Ռոստելեկոմ»-ի տնօրեն Հայկ Ֆարամազյանը և “Mail.Ru Group”-ի տեխնիկական տնօրենի տեղակալ Պավել Զավյալովը:

“Mail.Ru Group”-ի կայքեր օրական այցելությունների թիվը Հայաստանում միջին հաշվով կազմում է 865 000 (ներկայացված են 2013թ. օգոստոսի դրությամբ LiveInternet տվյալները): «Ինտերնետ օգտատերերի շրջանում ավելի ու ավելի ճանաչում է գտնում այսպես կոչված “ծանր” մուլտիմեդիա բովանդակությունը՝ ֆոտոներ, վիդեոներ, խաղեր»,- նշեց Պավել Զավյալովը և հավելեց. «վստահ կարող եք նշել, որ շնորհիվ CDN-ի մենք յոթ անգամ ավելի մոտ ենք գտնվում հայաստանյան օգտագործողներին»:

“Ռոստելեկոմի” ենթակառուցվածքում արդեն իսկ հաջողությամբ գործում են բովանդակության արագ փոխանցման համակարգեր Google-Ի կայքերի (Google.com, Gmail.com, Youtube.com, այլ) և Rutube.ru-ի համար: