Youtube-ն իր կայքում առաջարկում է ավելի քան 150 000 աուդիո ֆայլ, որոնք վիդեո պատրաստողները կարող են օգտագործել որպես ֆոնային երաժշտություն իրենց սեփական վիդեոներում: Սակայն այդ երգերը չեն կարող ներբեռնվել կամ փոփոխվել, ինչը դժվարացնում է դրանց օգտագործումը ստեղծագործական նպատակներով:
Բոլոր այն օգտագործողները, ովքեր ցանկանում են ավելին անել իրենց ֆոնային երաժշտության հետ Youtube-ը այսօր իր պաշտոնական բլոգում հայտարարեց նոր աուդիո գրադարանի մեկնարկի մասին: Այն պարունակում է 150 երգ, որոնք կարելի է ներբեռնել և փոփոխել, անվճար օգտագործել և չմտածել հեղինակային իրավունքների մասին:
Երգերը 320 Kbps որակով MP3 ֆայլեր են, որոնք ըստ Youtube-ի կարող են օգտագործվել ամենուրեք, ցանկացած նպատակով, թեկուզ աշխարհահռչակ վիդեոհոսթինգից դուրս: 150 երգը ակնհայտ է, որ շատ փոքր հավաքածու է, սակայն այն կտա օգտագործողներին հնարավորություն ստեղծել բարձր որակով երաժշտությամբ վիդեոներ, առանց անհանգստանալու հեղինակային իրավունքների ոտնահարման մասին, որին Youtube-ը շատ խստորեն է հետևում:
Աղբյուրը՝ Techcrunch