Twitter միկրոբլոգը ներկայացրել է Twitter Alerts արագ ահազանգման համակարգը, որը թույլ կտա պետական կառույցներին, քաղաքացիական ինստիտուտներին և հասարակական կազմակերպություններին ուղարկել արտակարգ իրավիճակների մասին ահազանգ՝ տեքստային հաղորդագրության միջոցով և միացնել ծանուցումները ճգնաժամների ժամանակ:
Բացի տեքստերից և ծանուցումներից, ահազանգող գրառումները կերևան միկրոբլոգի ժապավենում զանգի տեսք ունեցող փոքր նարնջագույն պատկերի հետ:
Նոր ահազանգման համակարգը օգտագործողներին հնարավորություն կտա օպերատիվ կերպով տեղեկանալ արտակարգ իրավիճակների մասին, օրինակ՝ բնական աղետների ժամանակ, երբ հաղորդակցության այլ միջոցներն անհասանելի են լինում, Тwitter-ի նոր համակարգը օգտակար կլինի:
Twitter-ն արդեն ունի ավելի քան 70 գրանցված կազմակերպություն Twitter Alerts համակարգում, որոնցից են Ամերիկյան Կարմիր Խաչը, WHO-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը) և այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Համակարգը նաև համագործակցում է պետական կառույցների, օրինակ՝ Նյու Ջերսիի ոստիկանության հետ:
Աղբյուր՝ Mashable