Apple-ը կմիավորի iOS ու OS X օպերացիոն համակարգերը. Forbes

Forbes ամսագիրը գրում է, որ շատ հավանական է OS X-ի և iOS-ի, այսինքն՝ Apple ընկերության համակարգիչների ու շարժական սարքերի համար նախատեսված օպերացիոն համակարգերի միավորումը: Տվյալ դիտարկման հիմք է հանդիսանում 64-բիտանոց A7 չիպը, որն ընդհանուր է երկու համակարգերում:

Այնուամենայնիվ, OS X-ի վերջին թարմացումը՝ OS X Mountain Lion-ը, հուշում է, որ նման միավորում մոտ ապագայում չի սպասվում: Բացի այդ՝ վտանգ կա, որ նման միավորումը առաջ կբերի օգտագործողների դժգոհությունը, ինչպես պատահեց Windows 8-ի դեպքում, երբ նույնացան համակարգչի ու սմարթֆոնի համար նախատեսված օպերացիոն համակարգերը:

Հիշեցնենք, որ Apple ընկերության բջջային ՕՀ iOS 7-ը հասանելի դարձավ սեպտեմբերի 18-ին, իսկ OS X ՕՀ-ի նոր թարմացման թողարկումը սպասվում է մինչև 2013թ. տարեվերջ:

Աղբյուրը՝ ITworld.com