iOS 7-ը հասանելի է դարձել սեպտեմբերի 18-ին և ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում այն արդեն ստեղծում է iOS օպերացիոն համակարգի վրա հիմնված ինտերնետ տրաֆֆիկի 51.8%-ը ԱՄՆ-ում և Կանադայում: Համեմատության համար հիշեցնենք, որ iOS 6-ի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն ներբեռնել էին բջջային ՕՀ-ից օգտվողների 47%-ը, իսկ Android-ի վերջին թարմացումը՝ Jelly Bean-ը տեղարդվել է Google-ի բջջային ՕՀ-ով աշխատող սարքավորումների միայն 45.1%-ում, չնայած այն հրապարակվել է 14 ամիս առաջ:
Հիշենք, որ երկուշաբթի օրը Apple-ը հայտարարեց, որ iOS 7-ի թողարկումից 5 օր անց օպերացիոն համակարգը ներբեռնել են ավելի քան 200 միլիոն սարքավորումների վրա:
Աղբյուր՝ Forbes