Apple-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ընկերությունը փնտրում է HTML, CSS, JavaScript, JQuery, DOM, XML, JSON և այլ լեզուների գերազանց տիրապետող մասնագետի: Լուրեր են պտտվում, որ խնձորային ընկերությունը նոր ստորաբաժանում է բացում, որը զբաղվելու է Apple Maps քարտեզների նոր գործառույթների մշակմամբ:
Վերլուծաբանների կարծիքով՝ Apple-ի նոր աշխատակիցները կարող են զբաղվել քարտեզագրական ծառայությունն iCloud-ում ներդնելով, որպեսզի այն դառնա Google Maps-ի այլընտրանքը:
Հիշեցնենք, որ Apple-ն այսօր ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ գնահատվելով 98,315 միլիարդ դոլար:
Աղբյուրը՝ Yablochno.com