Nokia Lumia 2520 պլանշետը կաշխատի LTE ցանցերում

Եթե դեռևս ոմանք կասկածում էին Nokia պլանշետի գոյությանը, ապա այն արդեն ստացել է ԱՄՆ կապի դաշնային գործակալության վավերացումը:

Lumia 2520-ը կներկայացվի հոկտեմբերին և կաշխատի LTE ցանցերում: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ այն կունենա 10,1’’ էկրան՝ Full HD թողունակությամբ, Snapdragon 800 պրոցեսոր՝ 2,15 ԳՀՑ հաճախությամբ, 6,7 ՄՊ տեսախցիկ, 2 ՄՊ դիմային տեսախցիկ, ինչպես նաև 32 ԳԲ ներքին հիշողություն: Սկզբնական շրջանում Lumia 2520-ը հասանելի կլինի Verizon և At&T ամերիկյան օպերատորների ցանցում, իսկ նախնական գինը՝ $500:

Աղբյուրը՝Engagdet.com