Google-ը թողարկել է նոր գործիք վեբ-դիզայներների համար

Ամերիկյան ընկերությունը ցանկանում է փոխարինել ինտերնետում գերակշռող Flash բաներները HTML 5 բաներներով: Այդ նպատակով ընկերությունը հրապարակել է նոր գործիք՝ Google Web Designer-ը: Ծրագիրը ներկայումս հասանելի է բետա տարբերակով և անվճար է օգտագործման համար:

Ծրագրի միջոցով դուք կարող եք պատրաստել անիմացիոն HTML 5 գովազդներ: Գործիքն աշխատում է Double Click-ի և AdMob-ի հետ: Գեներացված կոդը, բաներները կարող եք տեղադրել ցանկացած գովազդի համար նախատեսված վայրում:

Գործիքն աշխատում է վիզուալ պատկերների հետ, սակայն դուք նաև կարող եք տեսնել գեներացված կոդը և փոփոխություններ կատարել դրա մեջ: HTML 5-ով պատրաստված բաներների այլ առավելություններից մեկը նաև այն է, որ ի տարբերություն Flash-ի՝ դրանք կարող են օգտագործվել նաև iOS օպերացիոն համակարգով աշխատող և ցանկացած այլ սարքավորումների վրա:

Աղբյուր՝ Cnet.com