Ներկայացվել է «խելացի» ակնոց-թարգմանիչ

Ceatec 2013 էլեկտրոնիկայի ցուցահանդեսին NTT Docomo ճապոնական օպերատորը ներկայացրել է Intelligent Glasses ակնոց-համակարգիչը, որն ընդունակ է թարգմանել տեքստեր,  հաղորդում է BBC-ն:

Intelligent Glasses-ում ներդրված է տառերի ճանաչման տեխնոլոգիա, որն ապահովում է ակնթարթային թարգմանություն: Այս սարքն օգտակար է հատկապես զբոսաշրջիկների համար, ովքեր կարդում են անծանոթ տեքստեր, օրինակ՝ խոհանոցային մենյու կամ այլ տեքստեր:

Այս ակնոցը դեռևս գտնվում է մշակման փուլում և աշխատում է 4 լեզուներով` ճապոներեն, անգլերեն, չինարեն և կորեերեն: Բացի այդ՝ սարքը թույլ է տալիս օգտագործողին դիտել վիրտուալ նկարներ: Մոտ ժամանակում նախատեսվում է նաև մշակել դեմքերի ճանաչման ֆունկցիա:

Աղբյուրը՝ BBC