Instagram ֆոտոծառայությունը հայտարարել է, որ որոշ ժամանակ անց կգործարկի գովազդներ: Սկզբնական շրջանում գովազդները կտեսնեն ԱՄՆ-ի օգտագործողները: Այս մասին ընկերությունը հաղորդել է պաշտոնական բլոգի միջոցով:
Գովազդներն իրենցից կներկայացնեն տարբեր բրենդների նկարներ և տեսանյութեր՝ պահպանելով Instagram-ի ոճը: Օգտագործողներին հնարավորություն կտրվի նաև ընտրել գովազդները և որևէ գովազդ չհավանելու դեպքում կարծիք թողնել:
Հիշեցնենք, որ Instagram-ի գովազդային քաղաքականության մասին առաջին անգամ հայտնի դարձավ ս.թ. սեպտեմբեր ամսվա սկզբին: Ֆոտո-ծառայությունը 2012թ. գնվել է Facebook սոցցանցի կողմից և արդեն ունի 150 մլն օգտագործող:
Աղբյուրը՝ Mashable.com