НР-ն կվերադառնա սմարթֆոնների շուկա

НР ընկերությունը մտադիր է վերադառնալ սմարթֆոնների շուկա: Ընկերության անհատական համակարգիչների և տպիչների բաժնի փոխնախագահ Էնրիկե Լորեզը այս մասին ասել է լրագրողներին՝ ընդգծելով, որ ընկերությունը ցանկանում է գործել շարժական սարքերի բոլոր ոլորտներում՝ պլանշետներից մինչև սմարթֆոններ:

Այլ մանրամասներ ընկերության գալիք քայլերի մասի Լորեզը չի նշել: Հիշենք, որ 2011-ին НР-ն հասցրել է սմարթֆոն-արտադրության շուկա մտնելու անհաջող փորձ անել: Ընկերությունն անգամ ուներ իր սեփական օպերացիոն համակարգը՝ webOS-ը, որը հետագայում վաճառեց LG ընկերությանը: Այս ՕՀ-ի հիման վրա НР արտադրեց ընդամենը մի քանի սմարթֆոն և TouchPad պլանշետը:

Դեռևս մի քանի ամիս առաջ  Digitimes.com-ը գրում էր НР-ի վերոհիշյալ նպատակների մասին՝ հղելով գաղտնի աղբյուրների: Լորեզի հայտարարությունը, կարելի է ասել, հաստատեց ինտերնետում տարածվող բոլոր լուրերը:

Աղբյուր՝ Fox Business Network