Ինֆորմացիայի արտահոսքի հետևանքով հայտնի են դարձել Google-ի Nexus 5 սմարթֆոնի մասին տվյալներ: Ըստ լուրերի, սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը նման է LG ընկերության G2 սմարթֆոնին: Սարքն ունենալու է 4.95-դյույմանոց էկրան (1080p IPS LCD), 2,300mAh մարտկոց և աշխատելու է LTE ցանցերում:
Սմարթֆոնը համալրված կլինի նաև 2.3GHz Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով և 2ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 8 մպ հիմնական տեսախցիկ:
Google ընկերությունը դեռ պաշտոնապես ոչինչ չի հայտարարել Nexus 5-ի վերաբերյալ, սակայն այն փաստը, որ Nexus 4-ը թողարկվել է նախորդ տարի հոկտեմբերին, հուշում է, որ նոր սերնդի սմարթֆոնն այդքան էլ չի ուշանա:
Աղբյուրը՝ theverge.com