Apple-ը կրկնակի կրճատել է iPhone 5c-ի արտադրությունը

iPhone 5C 2Երբ Apple-ը ներկայացրեց iPhone 5s-ն ու iPhone 5c-ն, վերլուծաբանների մոտ հարց առաջացավ` որ մոդելն ավելի մեծ հաջողություն կունենա: Վաճառքի առաջին իսկ օրերին հարցի պատասխանը պարզ էր` iPhone 5s-ը շատ խանութներում հնարավոր չէ ձեռք բերել դիֆիցիտի պատճառով, իսկ  iPhone 5c-ի պարագայում նման խնդիներ չեն առաջանում:

Ինչպես հաղորդում են չինական աղբյուրները, Apple-ը որոշել է կրճատել iPhone 5c-ի արտադրությունը` ելնելով մոդելի վաճառքի դանդաղ տեմպերից: Եթե նախկինում օրական վաճառվում էր 300 000 iPhone, ապա այժմ այդ ցուցանիշը 150 000 է:

 Աղբյուրը՝ MacRumors.com