Apple-ի վերջին սերնդի iPhone-ը ունի որոշ անսարքություններ, օրինակ ժամանակ առ ժամանակ էկրանը կապտում է (Blue Screen Of Death (BSOD)) և սմարթֆոնը վերաբեռնավորվում է: Սա սովորաբար հատուկ է հին Windows-ներով աշխատող համակարգիչներին:
Կապույտ էկրանը ի հայտ է գալիս հիմնականում Apple-ի iWork հավելվածներն օգտագործելիս: Հիշեցնենք, որ Apple-ը վերջերս թողարկեց որոշ թերություններ վերացնող iOS 7.0.2 թարմացումը, սակայն այն չվերացրեց կապույտ էկրանի խնդիրը: Ինչ վերաբերում է Apple-ի արձագանքին, ապա ընկերությունը դեռևս մեկնաբանություններ չի արել այս խնդրի շուրջ:
Աղբյուրը՝ theverge.com