Angry Birds Go! նոր խաղը կթողարկվի դեկտեմբերի 11-ին

angry-birds-go-580x356Հայտնի խաղի նոր տարբերակը՝ Angry Birds Go! դեկտեմբերի 11-ից հասանելի կլինի օգտագործողներին ամբողջ աշխարհով:

Angry Birds Go!-ի ստեղծողների խոսքով, խաղում հասանելի կլինեն արագ վայրէջքներ, հատուկ փոխադրամիջոցներ, հատուկ գերկարողություններով օժտված նոր հերոսներ և ռեալիստական 3D միջավայր: Ինչպես և Angry Birds Star Wars II-ում, նոր խաղում օգտագործողները կկարողանան տեխափոխել Hasbro-ի կողմից արտադրված պատկերների օրինակները դեպի խաղի վիրտուալ իրականություն՝ TELEPODS մոդուլի միջոցով: Դրա համար պետք է խաղալիքը տեղադրել պլանշետի կամ հեռախոսի տեսախցիկի առջև, որպեսզի սարքավորումը ճանաչի պատկերը, որից հետո համապատսխան հերոսը կհայտնվի խաղի մեջ՝ մարտի դաշտում:

Խաղը հասանելի կլինի անվճար՝ հավելվածների համար նախատեսված օնլայն խանութներում, բայց որոշ հավելյալ հնարավորությունների համար օգտագործողները ստիպված կլինեն վճարել: Դեկտեմբերի 11-ից օգտագործողները կկարողանան խաղալ Angry Birds Go! խաղը iOS, Android, Windows Phone 8 և BlackBerry 10 օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումներում:

Angry Birds-ը գլխավորում է Apple App Store-ում  iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված վճարովի հավելվածների ցուցակը: Ինչպես նաև բոլորի կողմից սիրված խաղը հնարավոր է խաղալ այլ բջջային սարքավորումներով, համակարգիչներով և առցանց՝ Facebook և Google+ սոցիալական ցանցերում:

 Աղբյուրը՝ digit.ru