Երբ 2012-ի հոկտեմբերին ներկայացվեց Apple iPad mini-ն, վերլուծաբանները սկսեցին կանխագուշակել՝ արդյոք այն ավելի լավ կվաճառվի, քան ավանդական iPad-ը, թե ոչ:
Մեկ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ փոքր iPad-ը վաճառվել է նույնքան լավ, եթե ոչ ավելի լավ: Gartner-ի և ABI Research-ի կատարած հետազոտությունների համաձայն՝ iPad mini-ի մասնաբաժինը կազմել է 60%: Իսկ Localytics-ի տվյալներով՝ բոլոր սերունդների iPad պլանշետների մեջ iPad mini-ի մասնաբաժինը կազմում է 17%:
iPad Mini-ի հաջող վաճառքի պատճառը ցածր գինը չէ. օրինակ՝ iPhone 5c-ը, որն ավելի մատչելի է, քան iPhone 5S-ը, այնքան էլ լավ չի վաճառվում, մինչդեռ iPhone 5S-ը շատ արագ է սպառվում: