2015-ի ապրիլից Chrome-ն այլևս չի աշխատի Windows XP-ի համար

Google ChromeGoogle-ն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել Windows XP-ի համար նախատեսված Chrome դիտարկչի սպասարկումը, ինչը նշանակում է, որ դիտարկչի թարմացումներ և անվտանգության փաթեթներ այլևս չեն թողարկվի:

Հիշեցնենք, որ Internet Explorer-ը դեռևս ամենատարածված դիտարկիչն է XP օպերացիոն համակարգում, սակայն օգտագործողները չեն կարող թարմացնել այն նոր տարբերակներով և ստիպված են օգտագործել IE8-ը:Ինչ վերաբերում է դիտարկչի նոր տարբերակներին, ապա  IE9-ը հասանելի է միայն Windows Vista-ի և Windows 7-ի համար, իսկ IE10-ն ու IE11-ը՝ Windows 7-ի և Windows 8-ի համար:

Աղբյուրը՝ thenextweb.com