iOS 7-ն ունի օգտագործողների մեծ բանակ

iOS 7 icons

Որքան էլ օգտագործողները բողոքեն iOS 7-ի թերություններից, Apple-ի օպերացիոն համակարգը օրեցօր ավելի տարածված է դառնում iPhone և iPad օգտագործողների շրջանում: Fortune-ի հաղորդմամբ՝ ընդամենը 27 օրվա ընթացքում iOS 7-ը տեղադրել է օգտագործողների 71%-ը: Ավելին՝ առաջին օրերին Apple-ի սերվերները կաթվածահար էին եղել ծանրաբեռնվածության պատճառով:

Հիշենք, որ նախորդ տարիներին iOS 5-ի և iOS 6-ի շուրջ բարձրացած աղմուկն այդքան էլ մեծ չէր. հավանաբար, դա կապված է նրա հետ, որ այս տարբերակում բավական մեծ փոփոխություններ են եղել, ինչպես նաև այս անգամ թարմացումը հնարավոր էր կատարել ինտերնետով՝ առանց սմարթֆոնը կամ պլանշետը համակարգչին միացնելու անհրաժեշտության:

Վերլուծաբանների խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում iOS 7 օգտագործողների թիվը հասել է 300 միլիոնի:

 Աղբյուր՝ appleinsider.ru