Samsung ընկերությունը Korea Energy Show 2013 ցուցահանդեսին ներկայացրել է ճկվող մարտկոցի նախատիպ, որի գլխավոր առանձնահատկությունը պայթյունաանվտանգ լինելն է:
Նմանատիպ ճկվող մարտկոցներ ավելի վաղ ներկայացրել է նաև LG ընկերությունը, իսկ վերջերս Samsung-ը ներկայացրել է Galaxy Round ճկվող էկրանով սմարթֆոնը, այնպես որ ապագայում ճկվող մարտկոցները կարող են շատ պահանջված դառնալ:
Նշենք, որ Samsung-ի մշակած նախատիպն իրականություն կդառնա ոչ ավելի շուտ, քան 2015թ.:
Աղբյուրը՝ 3dnews.ru