Apple-ի ապագա «տիեզերանավ» գրասենյակը (ֆոտոշարք)

Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը, ցավոք, չկարողացավ ավարտին հասցնել իր նախագծերից մեկը՝ ընկերության նոր կամպուսի կառուցումը: Կուպերտինոյի Քաղաքային խորհուրդը հաստատել է նախագիծը: Սա նշանակում է, որ 2.8մլն խորհանարդ տարածքը պատրաստ է դառնալու Apple-ի ապագա մեծ գրասենյակը:

Նշենք, որ նախագիծը Քաղաքային խորհրդին ներկայացվել է դեռևս 2011թ. հունիսին: Ինչպես Սթիվ Ջոբսն էր ասում, այն նման է լինելու «փոքր տիեզերանավի» և ճանաչվելու է աշխարհի լավագույն կառույցը: Այստեղ կաշխատեն ավելի քան 14000 «խնձորային» աշխատող: Այս հսկա տարածքը լի է այգիներով: Apple-յան «տիեզերանավը» նախագծել է Լոնդոնյան «Foster and Partners» ընկերությունը: Կաուցումը կսկսվի 2013թ. տարեվերջին: Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը ողջ նախագծի մակետը: