Google-ը դիզայնի փոփոխություններ է կատարել իր էլեկտրոնային փոստի ծառայության մուտք գործելու ինտերֆեյսում: Gmail-ի մուտքի նոր տեսքն արդեն մի քանի ամիս է ինչ հասանելի ԱՄՆ-ում որոշ օգտագործողների մոտ փորձարկման համար: Այժմ այն հասանելի է ամբողջ աշխարհում և աստիճանաբար կթարմացվի բոլոր օգտագործողների մոտ:
Gmail-ի նոր էջը համապատասխանում է Google-ի «մեկ հաշիվ ամբողջ Google-ի համար» սկզբունքին: Հասցեի և գաղտնաբառի ներմուծման դաշտերը տեղափոխվել են կենտրոն, ինչպես բջջային հավելվածում:
Առաջին արձագանքները հայտնվեցին Twitter միկրոբլոգային հարթակում: Օգտագործողների մեծ մասը գրում է, որ հավանում է էլեկտրոնային փոստի ծառայության նոր դիզայնը:
Աղբյուրը՝ mashable.com