Samsung Electronics-ն այսօր հայտարարեց Q9000 հատակին դրվող օդորակիչի գործարկման մասին: Երեք ճակատային օդափոխիչները գործում են ինքնուրույն` անկախ տարվա եղանակից՝ հասցնելով օպտիմիզացված սառեցման ցանկացած սենյակ ամբողջությամբ: Իր արտաքին տեսքով տնային կինոթատրոնի բարձրակարգ ձայնային համակարգ հիշեցնող Q9000-ը կոչված է լրացնելու նույնիսկ ամենաշքեղ սենյակի ներքին հարդարանքը։ Այն համալրված է օդի մաքրման ամենավերջին, այդ թվում` օդի աղտոտիչների 99%-ը վերացնող “Virus Doctor” տեխնոլոգիայով։
«Samsung-ի դրոշակակիր Q9000-ը համատեղում է նորագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից դիզայնը՝ տրամադրելով սպառողներին բարձրակարգ օդափոխման համակարգ, որը խնայում է կենսատարածքր, արդյունավետ կարգավորում ջերմաստճանն ու մաքրում օդը տարվա ցանկացած եղանակին: Մենք հպարտ ենք, քանի-որ մշտապես մեկ քայլ առաջ ենք սպառողների կարիքները հոգալու գործում։ Նոր Q9000-ն ապահովում է իրական լուծումներ՝ համատեղելով աննախադեպ տեխնոլոգիաներն ու “Smart” նախագծումը», — ասում է Samsung Electronics-ի սպառողական էլեկտրոնիկայի բաժնի գործադիր տնօրեն և նախագահ ԲԿ Յունը:
Q9000 օդափոխիչի առանձնահատկությունները
— Հեղափոխական տեխնոլոգիաներ
“Turbo” ռեակտիվ սառեցման տեխնոլոգիա` ոգեշնչված ինքնաթիռի շարժիչի մեխանիզմով:
— Էներգախնայող Smart շարժիչ
Անընդհատ աշխատող Smart շարժիչ կոմպրեսորը պահպանում է միատեսակ ջերմաստիճան և նվազեցնում էներգիայի օգտագործումը մինչեւ 50%` ի տարբերություն հատակին դրվող սովորական մոդելների
— Թարմ և Մաքուր Օդ Ձեր Սենյակում
“Zero” զտիչն ու “Virus Doctor” տեխնոլոգիան համատեղող օդի խնամքի նորագույն համակարգ
— Նորարարական դիզայն
Սառցե կապույտ լուսային էֆեկտ և դիզայնի “Crystal Gloss Finish” տար, չափսերի նվազման հաշվին Q9000-ի տեղադրման համար անհրաժեշտ տարածքի 57% խնայողություն։