iPad Air` Apple-ի պլանշետը դարձել է ավելի հզոր, ավելի բարակ ու ավելի թեթև

iPad AirApple ընկերությունը ներկայացնում է 5-րդ սերնդի  iPad պլանշետային համակարգիչը, որը ստացել է Air անվանումը և առանձնանում է ավելի բարակ իրանով ու ավելի փոքր քաշով, քան նախորդ մոդելը:

Նոր iPad-ն ունի 64 բիտային A7 պրոցեսոր,  5 մպ ֆոտոխցիկ, իսկ ավտոնոմ ռեժիմում սարքն աշխատում է մինչև 10 ժամ: iPad 5-ի էկրանն ունի 9,7 դյույմ տրամագիծ, իսկ սարքի հաստությունը 7,5մմ է՝ համեմատած նախորդ սերնդի iPad-ի 9,4 մմ-ի հետ: Քաշը 453 գրամ է:

iPad-ի նախորդ տարբերակը ներկայացվել էր 2012 թվականի հոկտեմբերին, իսկ iPad-ի առաջին մոդելը շուկայում էր հայտնվել 2010 թվականին՝ փաստացիորեն ստեղծելով պլանշետային համակարգիչների այսօրվա շուկան և iPhone սմարթֆոնների հետ միասին ապահովելով Apple կորպորացիայի շահույթի 70 տոկոսը:

 Աղբյուրը՝ Techcrunch.com