«ВКонтакте»-ն երաժշտություն լսելու համար վճարովի բաժանորդագրություն չի ներդնի

Vkontakte

Ռուսական սոցիալական ցանցը չի պատրաստվում վճարովի բաժանորդագրություն ներդնել կայքի աուդիո ֆայլերից օգտվելու համար: Օգտագործողները կշարունակեն անվճար լսել իրենց նախընտրած երաժշտությունը սոցցանցի այլ օգտագործողների կողմից ստեղծված մեծ բազայից:

Սոցցանցին աուդիո ֆայլերի իրավատերերը բազմիցս մեղարդել են հեղինակային իրավունքների խախտման համար: Ներկայումս «ВКонтакте»-ն իր երաժշտական ծառայությունից եկամուտ ստանալու և այն օրինականացնելու նոր ճանապարհներ է փնտրում:

Հունիսին ռուսական կայքը քննարկում էր երգերի հեղինակների համար լայք-հանգանակումների ներդրումը: Ենթադրվում էր, որ հանգանակումների համար կօգտագործվեն օգտագործողների ձայները — սոցցանցի ներքին արժույթը:

Աղբյուրը՝ digit.ru