Նրանց համար, ովքեր մտածում են, թե որոշ կազմակերպություններ հետևում են ինտերնետում իրենց ամեն մի քայլին, Mozilla-ն նոր գործիք է թողարկել: Lightbeam-ն օգնում է տեսնել, թե ով է հետևում օգտագործողների «թվային քայլերին»:
Mozilla Firefox դիտարկչի հավելվածը բացահայտում է երրորդ կողմին՝ հիմնականում բրենդներին ու գովազդային հարթակներին, որոնց անհրաժեշտ է օգտագործողների անձնական տվյալները գովազդային նպատակներով:
Ընկերության նպատակն է օգնել օգտագործողներին կառավարել իրենց անձնական տեղեկատվությունն ինտերակտիվ պատկերների՝ գրաֆիկների, ժամացույցների, ցուցակների միջոցով:
Հավելվածը ներբեռնելու համար անցեք այս հղմամբ:
Աղբյուր՝ mashable.com