PlayStation-ի հավելվածը կթողարկվի նոյեմբերի 13-ին

iOS ու Android բջջային օպերացիոն համակարգերի համար նախատեսված անվճար հավելվածը կթողարկվի նոյեմբերին՝ PlayStation 4-ից հետո: Sony-ն հայտարարել է, որ PlayStation App անվանմամբ անվճար հավելվածը կթողարկվի նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում և նոյեմբերի 22-ին՝ Եվրոպայում:

PlayStation App

Նոր հավելվածը կարող է օգտագործվել սմարթֆոններում ինչպես երկրորդ էկրան՝ տարբեր PlayStation 4-ի խաղերի համար և թույլ կտա օգտագործողներին օգտվել PlayStation Network-ի ծառայություններից: Օգտագործողները կկարողանան մուտք գործել իրենց հաշիվ հավելվածով և համեմատել խաղերում ստացած միավորները ընկերների և ցանցի այլ անդամների հետ: Ինչպես նաև նրանք կստանան հաղորդագրություններով փոխանակվելու հնարավորություն PS4-ում, PlayStation Vita-ում և PlayStation 3-ում:

Հավելվածի այլ հնարավորությունների մասին կարող եք իմանալ՝ դիտելով պրոմո-տեսահոլովակը:

Աղբյուր՝ gamespot.com