Яндекс-ը սովորել է ճանաչել և միացնել նման նկարները

Яндекс.Картинки որոնման արդյունքներն այսուհետ կցուցադրվեն ոչ միայն ըստ փնտրվող բառերի, այլև որոշ նկարներ կստանան խմբավորված տեսք, այսինքն՝ կցուցադրվեն սերիաներով:

Yandex.pictures

Օրինակ՝ այն նկարները, որոնք ինտերնետում հաճախ հանդիպում են միասին և արտաքնապես նման են, կցուցադրվեն միասին:

Նկարների ընտրության համար պատասխանատու է հիերարխիկ տարանջատման ալգորիթմը: Այն վերցնում է նկարներ տարբեր վեբ էջերից և նշում է նմաններն՝ ըստ խմբերի՝ գույների, ձևի, երկրաչափական կառուցվածքի և այլն: Եթե մեկ էջի մեջ կան գոնե չորս նման նկարներ, ապա նրանք կցուցադրվեն սերիայի միջոցով:

Աղբյուր՝ habrahabr.ru