Captcha-ն ինտերնետում գոյություն ունեցող ստուգման թեստերի համար ոսկե ստանդարտ է համարվում: Ցանցում ակտիվ օգտագործողները պարբերաբար հանդիպում են այդ գործիքին, որը նկարների, բառերի և թվերի միջոցով ստուգում է այցելուն մարդ է, թե սփամբոտ:
Vicarious Al ընկերության մասնագետները պնդում են, որ կարողացել են ստեղծել այնպիսի մեքենաներ, որոնք կարող են «մտածել ինչպես մարդը» և շրջանցել Captcha-ն: Գիտնականների փոքր խմբի ստեղծած համակարգիչը վերծանում է պատկերային ինֆորմացիան մարդու նման: Դա թույլ է տալիս լուծել Captcha-ի կողմից առաջադրված խնդիրները Google-ի, Yahoo-ի, PayPall-ի ծառայություններում 90 տոկոս ճշտությամբ: Սա Captcha-ի շրջանցման առաջին հաջողված փորձը չէ, բայց այսքան բարձր արդյունք դեռ ոչ ոք չէր արձանագրել:
Captcha-ն (Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart) 1990-ականներից ցանցում առկա ամենակայուն և պարբերաբար թարմացվող ստուգման համակարգն է:
Vicarious — Turing Test 1: Captcha from Vicarious Inc on Vimeo.
Աղբյուր` Mashable