YouTube-ում TechSmartt օգտանունով ալիքը տարածել է կրաշ-թեստի տեսանյութ, որտեղ փորձում են համեմատել iPhone 5S-ի ու iPhone 5C-ի ամրությունը: Սմարթֆոնները հերթականությամբ գցում են գետնին գրպանի բարձրությունից և միջահասակ մարդու գլխի մակարդակից (խոսակցության ժամանակ տեղի ունեցող իրավիճակի նմանակում): Այնուհետև արդեն բավականին տուժած iPhone-ները գցում են մոտավորապես երեք մետրից, որպեսզի ստանան պատուհանից ընկնելու իրավիճակին մոտ արդյունք: Բոլոր փորձություններից հետո երկու սմարթֆոններն էլ միանում են, իսկ թե ինչ վիճակում են նրանք ավարտում փորձությունը կարող եք տեսնել տեսանյութում:
iPhone 5S-ի և iPhone 5C-ի ամրության փորձարկում (տեսանյութ)
28.10.2013
