iPhone 6-ը շուկա դուրս կգա 2014-ին

Business Insider-ը գրում է, որ հաջորդ սերնդի iPhone-ը պատրաստ կլինի մյուս տարի ամռանը: Բացի այդ՝ կանխատեսվում է, որ iPhone 5S-ի վաճառքներն այդքան արագ չեն անկում ապրի, ինչպես պատահեց iPhone 5-ի հետ նախորդ տարի: Հնարավոր է, սակայն, որ iPhone 6-ն ուշանա, քանի որ Apple-ը շատ զբաղված է այժմ iWatch և Apple TV նախագծերով:

iPhone 6

Սպասվում է, որ սմարթֆոնի նոր մոդելը կունենա ավելի մեծ՝ 4.5 դյույմից ոչ պակաս էկրան, հաշվի առնելով այն, որ օգտագործողները, ուսումնասիրությունների համաձայն, նախընտրում են 4 դյույմից ավելի մեծ էկրանով սմարթֆոններ: