Այսօր «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ցանցը գործարկվել է նաև Դիլիջան, Սևան, Մասիս և Արտաշատ քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքի Նոր Նորք համայնքում՝ հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչներին նույնպես օգտվելու որակյալ Ինտերնետի, հեռախոսակապի և նոր սերնդի հեռուստատեսության ծառայություններից:
«Ռոստելեկոմի» կողմից սեպտեմբերին գործարկված հեռուստատեսության հնարավորություններն ու տեխնոլոգիական հենքը լիովին նոր խոսք են շուկայում, իսկ ձևավորված գործառույթներն էլ ավելի հարմարավետ են դարձնում հեռուստադիտման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի» ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ռոստելեկոմի» հեռուստատեսությունն ընձեռում է հետևյալ հնարավորությունները և ոչ միայն՝
— Մինչև 135 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն
— 3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 և 120 հեռուստաալիքներով
— Հիմնական փաթեթներին առանձին հեռուստաալիքների ավելացման հնարավորություն
— Թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն
— Յուրաքանչյուր օգտատիրոջ համար պրոֆիլի ստեղծում և/կամ փոփոխում
— Յուրաքանչյուր պրոֆիլի համար սահմանափակման լայն հնարավորություններ՝ ըստ յուրաքանչյուր հեռուստաալիքի, ֆիլմերի ձեռքբերման, տևողության, տարիքային սահմանափակման, դրամական չափի
— Պրոֆիլների միջև արագ անցում
— Օնլայն տեսավարձույթ (VoD)
— Ընկերներին ֆիլմերի նվիրման և իրենց հետ կիսվելու հնարավորություն
— Հեռուստաալիքների ինքնուրույն դասակարգման հնարավորություն
— Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի
— Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV)
— Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV)
— Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG)
— Հեռուստատեսության ցանկացած բաժնից մեկ այլ բաժին արագ անցնելու հնարավորություն
— Ծառայությունների կառավարում
— USB սարքավորումների միացում, USB ֆլեշ-կրիչներից նկարների դիտում
— Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով
— Եղանակի տեսություն
— Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկատվություն
— Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից
— Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում: