Այն տունը, որտեղ հավաքվել են առաջին Apple համակարգիչները, պատմական հուշարձան է դարձել

Քաղաքային պատմական հանձնաժողովը երկու տարի շարունակ պայքարել է, որպեսզի կարողանա սկզբնական տեսքով պահպանել այն տունը, որտեղ ապրել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը և հավաքել առաջին Apple համակարգիչները:

steve jobs house

Apple-1 համակարգչի վաճառքը սկսվել  է 1976թ. և արժեցել 666,66 դոլար: Համակարգչի պրոցեսորը վաճառվում էր առանց պատյանի, ստեղնաշարի և էկրանի: Ս.թ. մայիսին Գերմանիայում Apple-1-ը աճուրդում վաճառվեց ռեկորդային 671,4 հազար դոլարով:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ.-ի հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից հետո: Մահվանից մեկուկես ամիս առաջ նա փոխանցել է իր պարտականությունները Թիմ Քուքին, ով այժմ ղեկավարում է ընկերությունը:

Աղբյուրը՝ Engadget