Չինական ընկերությունն այսօր ներկայացրեց Android ՕՀ-ով աշխատող երկու նոր պլանշետ՝ Yoga Tablet 8 և Yoga Tablet 10: Դրանք հասանելի կլինեն հոկտեմբերի 30-ից և կարժենան համապատասխանաբար 249 և 299 ամերիկյան դոլար:
Նոր պլանշետները ներկայացրեց հոլիվուդյան աստղ և միաժամանակ Lenovo-ի խոսնակ Էշթոն Քաչերը: Yoga Tablet-ն ունի 18 ժամ առանց լիցքավորման աշխատող մարտկոց, որը կարող է լիցքավորել այլ սարքավորումներին micro-USB բնիկի միջոցով: Ամենահետաքրքիր նորությունը հետևի կողմից փոքր նեցուկն է, որի վրա շնորհիվ պլանշետը ուղղահայաց դիրքով կարող է դրվել սեղանին, կամ այլ մակերևույթի վրա: Դա հատկապես հարմար է տեսանյութեր դիտելիս:
Yoga Tablet-ը ստացել է 1.2 Գհց հզորությամբ MT8389 պրոցեսոր, 16 Գբ ներքին հիշողություն և մինչև 64 Գբ ընդունելու հնարավորությամբ microSD բնիկ: Ինչպես նաև պլանշետը հարմարեցված է ցանցերի հետ աշխատանքի համար` ունի 802.11n Wi-Fi, Bluetooth 4.0, և հավելյալ 3D:
Yoga Tablet 8 և Yoga Tablet 10-ի միակ տարբերությունը էկրանի չափն է: Համապատասխանաբար 8 և 10 դյույմանոց պլանշետները շուկա կթողարկվեն նոյեմբերին:
Աղբյուր` Cnet