Ռուսաստանի Ազգային դոմեյնի կոորդինացիոն կենտրոնի ղեկավար Միխայիլ Մեդրիշի խոսքով՝ 20 տարի անց օգտագործողները կմոռանան ինտերնետ բառը՝ փոխարինելով այն մատուցվող ծառայությունների անուններով:
Մասնագետն օրինակ է բերել «GSM» բառը, որն արդեն մոռացվել է ու փոխարինվել բջջային տարբեր ծառայությունների անունով: «20 տարի անց ինտերնետի արագությունն այնքան կմեծանա, որ նույնիսկ կանհետանա «բեռնել» բառը»,-նշել է Մեդրիշը:
Բացի այդ, ըստ մասնագետի, աստիճանաբար բոլոր կենցաղային սարքերը կմիացվեն ինտերնետին, և արդեն մի քանի տարի անց կարելի է սպասել, որ սառնարաններն ու լվացքի մեքենաները միացած կլինեն ինտերնետին:
Աղբյուրը՝ digit.ru