PayPal վճարային համակարգը գործարկել է Startup Blueprint ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ ընկերություննեըն անվճար կարող են օգտագործել PayPal-ը՝ վճարային գործարքներ իրականացնելու համար:
Ծրագրից կարող են օգտվել այն նորաստեղծ ընկերությունները, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման, բջջային հավելվածների կամ ինտերնետային ծառայությունների մշակմամբ և գործում են ոչ ավել, քան 5 տարի: Բացի այդ՝ մասնակցելու համար պետք է ունենալ տարեկան նվազագույնը 3 միլիոն դոլար եկամուտ:
Ընտրված ընկերություններն անվճար գործարքներ կկարողանան կատարել 18 ամիս շարունակ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի արժեքը գերազանցում է 50 հազար դոլարը:
Ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք Paypal-BluePrint