Ինչպես օգտագործել iPhone 5S-ի մատնահետքի ճանաչման համակարգը

Apple-ի Touch ID մատնահետքի սենսորը iPhone 5S-ում անվտանգության ապահովման գործիք է, որը ապագայում հնարավոր է, որ կներմուծվի նաև iOS օպերացիոն համակարգով աշխատող այլ սարքավորումներում:

Touch ID iphone 5sՍենսորային նոր համակարգը ստեղծված է սմարթֆոնը արգելափակումից հանելու և iTunes-ից ավելի հեշտ գնումներ կատարելու համար: Հին 4 թվանոց PIN կոդը Touch ID-ով փոխարինելու համար՝ iPhone 5S-ում մուտք գործեք Settings – General – Touch ID & Passcode – Touch ID: Այնուհետև միացրեք սենսորը, որից հետո անցեք մատնահետքի սկանավորման գործընթացը, եթե ցանկանում եք:

Դուք կարող եք պահել Touch ID-ում առավելագույնը հինգ մատնահետք, սակայն հիշեք՝ ինչքան շատ մատնահետքեր լինեն համակարգում, այնքան երկար կտևի ճանաչման գործընթացը: Եթե դուք պահպանել եք մի քանի մարդկանց մատնահետք և մոռացել եք դասակարգել դրանք, ապա դուք հեշտությամբ կարող եք գտնել ձերը՝ Touch ID Settings-ում մեկ անգամ ևս անցնելով սկանավորման գործընթացը:

Սմարթֆոնը արգելափակումից հանելիս երրորդ անհաջող փորձից հետո ՕՀ-ն ձեզ կառաջարկի ներմուծել չորս թվանոց հին կոդը, սակայն դուք ունեք մատնահետքով ճանաչման ևս երկու փորձ և կարող եք ընտրել այդ ռեժիմը: Touch ID-ն լիարժեք անվտանգության համակարգ չէ, բայց այն կարող է շատ օգտակար լինել օգտագործողների համար տարբեր իրավիճակներում:

Աղբյուր՝ CNet.com