Google-ը դադարեցրեց iGoogle-ի գործունեությունը

iGoogle shutdownԻնտերնետ հսկա Google-ի ծառայություններից մեկը` iGoogle-ը, որն իրենից անձնական վեբ-պորտալ է ներկայացնում այսօր փակվել է: Ընկերությունը հայտարարել էր այդ ծառայության գործունեության դադարեցման մասին դեռևս մեկ տարի առաջ:

iGoogle-ն ասատիճանաբար հրաժեշտ տվեց ցանցին: Սկզբում ամբողջությամբ կանգնեցվեցին բոլոր ֆունկցիաները, ապա հեռացվեց փակվելու մասին վերջին բլոգային գրառումը և անհասանելի դարձավ URL հասցեն՝ http://google.com/ig : Այժմ անցնելով վերոհիշյալ հասցեով կտեսնեք Google-ի որոնման էջը:

Ծառայությունն այնքան հաջողված և պահանջարկված չէր, որքան Google Reader-ը` RSS ժապավեններ կարդալու ծառայությունը, որի գործունեությունը դադարեցվեց հուլիսին: iGoogle-ը հնարավորություն էր տալիս օգտագործողներին փոփոխել Google-ի որոնման էջը նորությունների ժապավեններով, խաղերով, տարբեր վիջեթներով և այլ ինֆորմացիայով, որի միջոցով հեշտությամբ հնարավոր էր ամեն օր ծանոթանալ ցանցում առկա հիմնական և հետաքրքրող ինֆորմացիային:

Google-ն այժմ կենտրոնացնում է ուժերը Google+ սոցցանցի վրա, որը պետք է փոխարինող լինի նաև iGoogle-ին:

Աղբյուր` TheNextWeb