Motorola սմարթֆոններին հասանելի կլինի Android 4.4-ը

android 4.4 kitkatՕպերացիոն համակարգի 4.4 KitKat թարմացման թողարկումից հետո HTC ընկերությունը արագ արձագանքեց՝ հայտարարելով, որ HTC One սմարթֆոնի օգտագործողների համար շուտով հասանելի կլինի Android-ի վերջին թարմացումը: Google-ի մաս կազմող Motorola ընկերությունը հետևեց HTC-ի քայլերին և հայտարարեց, որ մոտ ապագայում Android 4.4-ը հասանելի կլինի իր Moto X, Droid Ultra, Maxx, Mini սմարթֆոնների համար: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական կայքի ներբեռնումների էջում:

Motorola-ն նշել է, որ իրենք աշխատում են ՕՀ-ի թարմացման ներմուծման վրա, սակայն կոնկրետ ժամկետներ դեռևս չեն կարող նշել: Ընկերությունը հավանական է համարում Android 4.4 թարմացումը իր այլ սարքավորումների վրա՝ The Droid RAZR HD, Droid RAZR Maxx HD, Droid RAZR M, Atrix HD, Photon Q 4G LTE և այլն:

Աղբյուր` The Verge