Ամերիկուհին տուգանվել է ղեկին Google Glass կրելու համար

google glassԱՄՆ-ի բնակչուհին տուգանվել է Google-ի համակարգիչ-ակնոց Glass-ը ղեկին կրելու համար՝ չնայած մեքենայի՝ ոստիկանների կողմից կանգնեցնելու պահին սարքավորումը ակտիվ չէր: Վարորդը ծրագրային ապահովման նախագծող Սեսիլյա Աբադին էր: Ոստիկանը նրան տուգանել է մի հոդվածով, ըստ որի արգելվում է ղեկին օգտագործել ցանկացած զվարճացնող կամ շեղող ինֆորմացիա գեներացնող սարքավորում: Ըստ Լոս-Անջելես Թայմսի, սա առաջին նմանատիպ դեպքն է, երբ վարորդին տուգանել են Google Glass կրելու համար:

Աբադին պնդում է, որ մեքենան վարելու ընթացքում խելացի ակնոցը ոչ ակտիվ վիճակում էր գնտվում: Google Glass-ը անցնում է ոչ ակտիվ ռեժիմի, երբ որոշ ժամանակ ոչ մի ձայնային հրաման չի ստանում: Ըստ տուգանված կնոջ սոցցանցի էջի գրառման,  նա պատրաստվում է բողոքարկել որոշումը, քանի որ ղեկին ակնոց կրելը չի արգելվում ԱՄՆ-ի և նահանգի օրենքներով:

Աղբյուր` Digit.ru