Nikon ընկերությունը թողարկել է նոր մոդելի ֆոտոխցիկ, որը չունի տեսանկարահանում, սակայն աշխատում է ժամանակակից, ինչպես նաև դասական համարվող օբյեկտիվներով:
Ֆոտոխցիկն ունի Nikon Df մատրիցա, որը նախատեսված է զուտ լուսանկարելու համար: Տեսախցիկն ունի 760 գրամ քաշ՝ ներառյալ մարտկոցը, իսկ չափսերը հետևյալն են ՝ 144 x 110 x 67 մմ:
Ռետրո ոճ ունեցող Nikon Df-ն ունի ավտոֆոկուսի համակարգ, 3,2 դյույմանոց էկրան՝ 921 հազար կետայնությամբ: Առավելագույն զգայունությունը ISO-ի 204800 միավոր է: Մարտկոցը թույլ է տալիս 1400 նկար լուսանկարել:
Ֆոտոխցիկը համատեղելի է AF, AF-S, DX և AF-D ստանդարտի օբյեկտիվների հետ, ինչպես նաև Nikkor օբյեկտիվների հետ, որոնք թողարկվել են 1959թ.:
Ռետրո-ֆոտոխցիկի վաճառքը ԱՄՆ-ում կմեկնարկի նոյեմբերին և կվաճառվի $2749 դոլարով:
Աղբյուրը՝ CNews