Facebook Messenger հավելվածը համալրվել է նոր SMS ֆունկցիայով

facebook mobileՀայտնի սոցցանցը թարմացնում է իր հաղորդագրությունների հավելվածը: Facebook Messenger-ի նոր տարբերակը թույլ կտա օգտագործողներին հաղորդագրություններ ուղարկել բջջային սարքավորումներին: Այս նոր ֆունկցիան հասանելի կլինի Android և iOS սարքավորումների համար: Թարմացված հավելվածի աշխատանքը նման է ավանդական SMS ծառայությանը: Օգտագործողները կարող են նամակներ ուղարկել իրենց կոնտակտներից ցանկացածին՝ Messenger-ի միջոցով: Այսինքն հաղորդագրությունները կարող են ուղարկվել ոչ միայն սոցցանցի ընկերներին և ընկերների ընկերներին: Դրա համար Facebook-ը պարտադիր պայման է դարձրել հավելվածի օգտագործողների համար նշել իրենց հեռախոսահամարը: Իսկ ով չի օգտվում հավելվածից կարող է տեսնել հաղորդագրությունը Facebook-ի ստացած նամակների բաժնում (Inbox):

Հավելվածի նոր տարբերակը ավելի արագ է ուղարկում հաղորդագրությունները: Messesnger-ում հնարավոր կլինի տեսնել, թե ձեր ֆեյսբուքյան ընկերներից կամ բջջային կոնտակտներից ովքեր են օգտվում նույն հավելվածից: Դրա մասին կվկայի փոքր կապույտ նշանը օգտագործողների նկարների կողքին: Facebook-ը հույս ունի, որ Messenger-ը կարող է դառնալ ավանդական հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների այլընտրանք և կօգնի օգտագործողներին գումար խնայել:

Աղբյուրը՝ mashable.com