LG-ի G Flex սմարթֆոնն իսկապես ճկվող է (վիդեո)

LG ընկերության ասեկոսեների առիթ դարձած G Flex սմարթֆոնը բոլորին թվում էր, որ ճկվում է միայն վերևից ներքև, սակայն այս տեսահոլովակի շնորհիվ պարզ է դառնում, որ այն իսկապես ամբողջությամբ ճկվող էկրան ունի:

Ընկերության հայտարարություններին շատերը կասկածանքով էին վերաբերվում, քանի որ ցանցում առկա տեղեկությունները և նկարները հակառակի մասին էին խոսում: Այս 14 վարկյանանոց տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է իրեն դրսևորում ճկվող սարքավորումը փորձարկման ժամանակ: Նման էկրանի շնորհիվ դուք ապահովագրված կլինեք թանկարժեք սարքավորման էկրանի կոտրվելուց և վնասվածնքեր ստանալուց:

LG Flex-ի մասին առայժմ հայտնի է, որ այն 6 դյույմանոց OLED էկրանով, Snapdragon 800 պրոցեսորով, 2 Գբ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոն է:

Աղբյուրը՝ engadget.com