Ինտերնետ հսկայի ապագա քարտեզները պետք է ներառեն տեղեկատվություն վայրերի մասին, որոնց դուք վարկանիշ եք տվել կամ մարդկանց մասին, որոնց հետ հանդիպել եք: GigaOm կոնֆերանսի ժամանակ Google Maps-ի ապագայի մասին ինտերակտիվ ներկայացմամբ պատմեցին ընկերության ներկայացուցիչները: Google-ի համար ապագայի քարտեզը պետք է վերցնի ամբող ինֆորմացիան, որ հասանելի է օգտագործողի և աշխարհի հետ նրա փոխհարաբերության մասին և տեղադրի դրանք քարտեզներում՝ զարգանալով նրա հետ ամբողջ կյանքի ընթացքում:
«Մենք կարող ենք կառուցել նոր և լիարժեք քարտեզ ցանկացած թեմայի կամ անձնավորության համար: Դա հատուկ քարտեզ է, որը դեռևս ոչ ոք չի տեսել, այն կարող է ստեղծվել անհրաժեշտ պահին ցանկացած տեղեկատվություն պատկերավորելու համար», — նշել է Google Maps-ի արտադրանքի կառավարման տնօրեն Բեռնարդ Սիֆիլդը GigaOm Roadmap 2013 ինֆորմացիոն տեխնոլոգիներին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Google-ը ցանկանում է կառուցել քարտեզներ, որոնք ամուր էմոցիոնալ կապ կստեղծեն օգտագործողի իրական և վիրտուալ կյանքի, անցյալի և ապահայի միջև:
Աղբյուր՝ cnet.com