Խոշորագույն սոցցանցի «հավանել» (Like) և «կիսել» (share) կոճակները՝ ըստ ընկերության սեփական վիճակագրության, ամեն օր տեսնում են ավելի քան 22 միլիոն անգամ Facebook-ում և 7.5 միլիոն այլ վեբ-կայքերում ներդրված: Ներկայումս դրանք ցանցում ամենատարածված կոճակներն են և այսօր սոցցանցի պատմության մեջ առաջին անգամ փոխվել է դրանց դիզայնը: Ամենամեծ փոփոխությունը, որ կնկատեն բոլորը բութ մատը վերև պարզած բռունցքի նկարի անհայտացումն է: Այն միայն կերևա կոճակի վերևում գտնվող երկխոսության պատուհանում, որը հայտնում է թե քանի հոգի է հավանել գրառումը կամ էջը:
Նոր հավանման կոճակում ավելացել է Facebook-ի առաջին, փոքրատառ “f” տառը: Իր նախորդից ավելի հագեցած կապույտ գույն ունեցող «հավանել» կոճակն իր դիզայնով նմանվել է «կիսել» կոճակին: «Կիսել»կոճակն իր հերթին կփոխարինի Facebook-ի Send կոճակին: Նոր կոճակները՝ ըստ Facebook-ի համապատասխան բաժնի աշխատակից Պիտեր Յանգի հարմարեցված են բարձր որակով էկրանների համար: Կոճակը աստիճանաբար կթարմացվի բոլոր վեբ-կայքերում մոտակա շաբաթների ընթացքում: Ավելի մանրամասն տեղեկատվության և օգտագործողների առաջին կարծիքներին կարող եք ծանոթանալ Facebook-ի պաշտոնական բլոգի գրառման էջում:
Աղբյուրը՝ mashable.com