Orange-ը ներկայացրեց նոր կանխավճարային առաջարկներ՝ պարզեցրելով իր ներկայիս կանխավճարային ծառայությունների պորտֆոլիոն: Այն բաժանորդները, ովքեր նախընտրում են հեռահաղորդակցության ծառայությունների կանխավճարային տարբերակը, այժմ կարող են հեշտորեն ընտրել 3 պարզ սակագնային պլաններից մեկը՝ Orange Բարև, Սուպեր Պարզ կամ Orange Մեկ, նախկին 6-ի փոխարեն:
Orange Բարև սակագնային պլանը նրանց համար է, ովքեր ցանկանում են հարմարավետ կերպով զանգեր կատարել բազային սակագներով և օգտվել ամենագրավիչ սակագներից, երբ ակտիվացնեն փաթեթներ ու միջազգային րոպեներ: Orange Բարև սակագնային պլանն ընտրող բաժանորդները հնարավորություն կունենան կատարել զանգեր Orange-ի բոլոր համարներին 5 դրամ/րոպե սակագնով, ստանալ անվճար միջազգային րոպեներ պարզապես արտերկրում գտնվող իրենց ընկերներից և բարեկամներից ստացված զանգերի դիմաց, ակտիվացնել անսահմանափակ ներցանցային րոպեների, մեգաբայթերի և SMS-ների փաթեթներ, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ իրենց հաշիվը վերալիցքավորելիս ստանալ Orange Merci միավորներ:
Սուպեր Պարզ սակագնային պլանը նրանց համար է, ովքեր նախընտրում են պարզությունը, և ունեն ընկերներ ու բարեկամներ ինչպես Orange-ի, այնպես էլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի այլ օպերատորների ցանցերում: Այս սակագնային պլանն ընտրած բաժանորդները կօգտվեն ցանցի ներսում և ցանցից դուրս զանգերի համար միևնույն սակագնից՝ 15 դրամ/րոպե, հաշիվն առնվազն 500 դրամով վերալիցքավորելու դեպքում:
Այն բաժանորդները, ովքեր հիմնականում զանգեր են կատարում Orange-ի ցանցում կամ հաճախ են օգտվում ինտերնետից, իրենց համար լավագույն լուծումը կգտնեն Orange Մեկ սակագնային պլանում, քանի որ կկարողանան 1 դրամ սակագնով ցանցի ներսում զանգեր կատարել և SMS-ներ ուղարկել, ինչպես նաև այցելել սոցիալական կայքեր, հաշիվն առնվազն 500 դրամով վերալիցքավորելու դեպքում:
Orange-ի բոլոր ներկայիս բաժանորդները կարող են փոխել իրենց սակագնային պլանը և ընտրել առաջարկվող նոր սակագնային պլաններից որևէ մեկը՝ վճարելով 500 դրամ անցման համար:
Ի հավելումն նշված նոր առաջարկներին՝ Orange-ն իր կանխավճարային ծառայությունների բաժանորդների համար ստեղծել է մի նոր հնարավորություն: Orange հաշվի վավերականության ժամկետը լրանալու դեպքում բաժանորդներն այժմ կարող են գնել «Լրացուցիչ ժամանակ»՝ վճարելով 30 դրամ մեկ լրացուցիչ օրվա, 150 դրամ՝ մեկ շաբաթվա և 500 դրամ՝ մեկ ամսվա համար: