Բացի սկավառակներով փոխանակվելու հնարավորության բացակայությունից՝ Microsoft Xbox One նոր խաղային կցորդի ամենավիճելի առանձնահատկությունն էր դարձել ինտերնետին միացված լինելու անհրաժեշտությունը: Թողարկումից քիչ անց ընկերությունն անսաց բողոքներին ու հանեց այդ սահմանափակումները, սակայն, միևնույն է, առանց ինտերնետ միացման այս խաղային կոնսոլը գործնականում անպետք է:
Ավաղ, եթե դուք ապրում եք այն երկրներում, որտեղ կոնսոլը դեռ չի վաճառվում, դուք չեք կարողանա խաղալ վերջին թողարկված խաղերը: Ինչպես արտահայտվել է Microsoft ընկերության՝ ապրանքների արտադրման գծով տնօրեն Ալբերտ Պենելլոն, առանց թարմացումը տեղադրելու Xbox One-ը գործնականում ոչինչ անել չի կարողանա: Իսկ Engadget պարբերականի հարցին, թե ինչ անել, նա պատասխանել է. «Ոչինչ, պետք է տեղադրել թարմացումը»:
Աղբյուրը՝ computerra.ru