Apple-ը պատրաստում է երկկողմանի կլորավուն էկրանով iPhone

iphone-newApple ընկերությունը 2014 թ. պատրաստվում է թողարկել նոր տեսակի iPhone, որն ունի երկկողմանի կլորավուն էկրան: Հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Սպասվում է, որ նոր iPhone-ը կունենա երկու մոդել՝ 4.7  և  5.5 դյույմ անկյունագծով: Հիշեցնենք, որ վաղուց լուրեր են պտտվում, որ հաջորդ սերնդի iPhone-ը կունենա 4.7 դյույմանոց էկրան:  Ինչպես նաև, այս տարի Apple-ն արդեն ունեցել է միաժամանակ երկու տարբեր մոդելներ պատրաստելու փորձ, խոսքը iPhone 5s-ի և iPhone 5c-ի մասին է:

Ընկերությունը նախատեսում է նաև կատարելագործել իր սմարթֆոնների սենսորային համակարգը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելի հեշտորեն օգտվել iPhone-ից, այլև ազատորեն օգտագործել նկարչական կամ ձեռագրով գրելու հավելվածներ:

Աղբյուրը՝ Techcrunch.com